ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Գլուխ 1․ Ընդհանուր դրույթներ
- Սույն ընդհանուր դրույթները և պայմանները կարգավորում են Ընկերության և Հաճախորդի միջև Կայքի օգտագործման և Ծառայությունների մատուցման արդյունքում ծագած իրավահարաբերությունները և Ծառայությունների մատուցման պայմանները։
- Ընկերության կողմից սույն կայքի միջոցով մատուցվող ծառայությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրության համապատասխան կիրառելի իրավական ակտերով և սույն ընդհանուր դրույթներով և պայմաններով։
-
Սահմանումներ
- Օգտագործող/Հաճախորդ/Դուք/Ձեր/Ձեզ՝ անձը կամ կազմակերպությունը, որը մուտք է գործում կայք և/կամ գրանցվում է կայքում և/կամ օգտվում ծառայություններից:
- Ընկերություն՝ Յունի Շիփինգ ՍՊԸ-ն (ՀՎՀՀ՝ 08240416), որին պատկանում են Կայքի նկատմամբ բոլոր իրավունքները և որը մատուցում է Կայքում առաջարկվող ծառայությունները։
- Կայք՝ սույն օնլայն հարթակը՝ www.unishipping.am, որի միջոցով Ընկերությունը մատուցում է Ծառայություններ և իրականացնում է այլ գործունեություն։
-
Ծառայություններ՝ Կայքում առաջարկվող ֆունկցիոնալություններ և գործառույթներ, որոնք մատուցվում են
Հաճախորդներին Հայասանի Հանրապետությունում և արտերկրում, համաձայն Կայքում տվյալ պահին
հասանելի երկրների ցանկի․
- Առցանց գնումների իրականացում՝ Հաճախորդների անունից և վերջիններիս հաշվին,
- Պատվերների փոխադրում,
- Առաքանիները Օգտատիրոջ պատվերով մեկ վայրից մյուս վայր տեղափոխում/ներառյալ door to door ծառայություն/
- Տեխնիկական աջակցություն,
- Կայքում և/կամ սույն Պայմաններում նշված այլ Ծառայությունների մատուցում։
- Տվյալներ՝ ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է Օգտագործողին և հայտնի է դարձել Ընկերությանը՝ Ծառայությունների մատուցման կամ այլ նպատակով օգտագործելու համար:
- Հաշիվ՝ Կայքից և Ծառայություններից օգտվելու նպատակով Հաճախորդի կողմից Կայքում բացված հաշիվ, որն Օգտատիրոջը Կայքում տրամադրում է անհատականացված էջ:
- Պատվեր՝ Օգտագործողի կողմից Ծառայություններ մատուցելու վերաբերյալ Ընկերությանը ներկայացված հայտ կամ հայտի հիման վրա առաքվող Բեռ։
- Բեռ՝ Ընկերության կողմից մի կետից մյուս կետը տեղափոխվող ցանկացած ապրանք/իր։
- Պահեստ՝ Ընկերության կամ իր գործընկերոջ պահեստը Հայաստանի Հանրապետությունում կամ արտերկրում։
- Կոնտենտ՝ Կայքում տեղադրված բոլոր նյութերը, հրապարակումները, ներառյալ տեքստեր, պատկերներ, վիդեոներ, գրաֆիկներ, ձայնային և տեսանյութեր, ծրագրեր, տեղեկատվական բովանդակությամբ նյութեր և այլ նյութեր:
- Մտավոր սեփականություն՝ Կայքում առկա բոլոր նյութերը և տեղեկությունները, որոնք պաշտպանված են մտավոր սեփականության իրավունքներով, ներառյալ, բայց չսահմանափակվելով, տեքստերը, գրաֆիկական պատկերները, լոգոները, կոճակների պատկերները, Կայքի դիզայներական և տեխնիկական լուծումները, ձայնային և տեսանյութերը, տվյալների բազաները, ծրագրային ապահովումը և այլն:
- Գաղտնիության քաղաքականություն՝ Ընկերության կողմից մշակված և Կայքում հրապարակված քաղաքականություն, որը սահմանում է Ընկերության կողմից Հաճախորդների անձնական տվյալների մշակման՝ հավաքագրման, պահպանման և օգտագործման կարգը:
- Պայմաններ՝ Սույն ընդհանուր դրույթներն ու պայմանները, որոնք մշակվում և հրապարակում են Ընկերության կողմից, ուղղված են կարգավորելու Կայքի օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները Հաճախորդի և Ընկերության միջև:
- Խախտում՝ Օգտատիրոջ կողմից իրականացվող գործողություններ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը և/կամ Պայմաններին:
- Տեխնիկական աջակցություն՝ Օգնություն, որը տրամադրվում է օգտատերերին տեխնիկական հարցերի և խնդիրների դեպքում:
Գլուխ 2․ Համաձայնության կանխավարկած
- Օգտվելով Կայքից և Ծառայություններից Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն Պայմանները և Կայքում Ընկերության կողմից հրապարակված այլ պայմաններ, անվերապահորեն համաձայն եք և պահպանելու եք Պայմանները։
- Դուք հաստատում եք, որ գործունակ եք, լրացել է կիրառելի երկրի օրենսդրությամբ սահմանված չափահաս համարվելու Ձեր տարիքը և իրավունք ունեք օգտվել Կայքից և Ծառայություններից ՀՀ օրենսդրության, ինչես նաև Ձեր գտնվելու երկրի օրենսդրության համաձայն։
- Սույն պայմնների իմաստով Կայքից օգտվել նշանակում է՝ Օգտագործողի կողմից Կայքում իրականացնել ցանկացած հնարավոր գործողություն, այդ թվում՝ այցելել Կայք, օգտվել Կայքի միջոցով մատուցվող կիրառելի և տվյալ պահին հասանելի Ծառայությունից, հաշիվ բացել, իրականացնել ցանկացած այլ գործողություն, որը հնարավոր է Կայքում Օգտագործողի կողմից։
- Օգտագործողը համաձայնվում, ընդունում է և պարտավորվում է Ընկերությանը տրամադրել վերջինիս կողմից Ծառայությունները մատուցելու և Օգտագործողի ինքնությունը/լիազորությունները հավաստելու համար պահանջվող ամբողջական և ճիշտ տեղեկատվություն։
Գլուխ 3․ Պայմանների փոփոխություն
- Ընկերությունը ժամանակ առ ժամանակ, իր հայեցողությամբ, միակողմանի իրավունք ունի փոփոխել սույն Պայմանները, Ծառայությունները, դրանց մատուցման սակագները: Ընկերությունը հրապարակում է նոր Պայմանները Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Նոր Պայմաններն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
- Օգտագործողը պարտավոր է հետևել Պայմանների փոփոխություններին: Ընկերությունը Պայմանների փոփոխության մասին Հաճախորդին ծանուցելու պարտավորություն չի կրում։ Ամեն դեպքում Ընկերությունն իր հայեցողությամբ կարող է Պայմանների կամ Ծառայությունների փոփոխման մասին ծանուցել Հաճախորդին վերջինիս կողմից իր Ընկերությանը տրամադրած էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելու կամ սույն Պայմաններում նշված այլ եղանակով։
Գլուխ 4․ Հաշվի բացում և գործարկում
- Ծառայություններից օգտվելու համար Օգտագործողը պետք է հաշիվ բացի Կայքում՝ տրամադրելով Տվյալներ։ Թերի Տվյալներ տրամադրելու, Տվյալների փոփոխության արդյունքում Հաճախորդի համար բացասական հետևանքներ վրա հասնելու ռիսկն ամբողջությամբ կրում է Հաճախորդը։ Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում նման դեպքում Հաճախորդի կրած վնասների համար։
- Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ, ժամանակ առ ժամանակ, Ծառայությունների որակը բարձրացնելու կամ Ծառայությունների մատուցմանն առնչվող այլ նպատակով Հաճախորդից պահանջել տրամադրել հավելյալ տեղեկատվություն։
- Յուրաքանչյուր Օգտագործող կարող է Կայքում ունենալ միայն մեկ Հաշիվ։ Օգտագործողը պարտավոր է Հաշվից օգտվել անձամբ, իր մուտքանունն ու գաղնտաբառը չտրամադրել որևէ երրորդ անձի, բացառությամբ իր անունից վավերացված լիազորագրի հիման վրա հանդես եկող անձի։
- Ծառայություններից օգտվելու համար Ընկերությունը կարող է պահանջել Օգտագործողից ունենալ բավարար դրամական միջոցներ Հաշվի վրա։ Հաշվի վրա բավարար դրամական միջոցներ չունենալու արդյունքում առաջացած բոլոր անբարենպաստ հետևանքները և/կամ վնասները կրում է Հաճախորդը։
- Օգտագործողը ընդունում, համաձայնվում և գիտակցում է, որ Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ հայցել Օգտագործողից տրամադրած Տվյալների թարմացում։
Գլուխ 5․ Ծառայությունների մատուցումը
- Ընկերությունն ազատ է ընտրելու Ծառայության մատուցման միջոցները, եղանկները և ճանապարհը, այնքանով որքանով այն չի հակասի ՀՀ օրենսդրությանը կամ այլ երկրներում գործող կիրառելի օրնեսդրություններին՝ այլ երկրներում Ծառայություններ մատուցելու դեպքում։ Ընկերությունն իրավունք է վերապահում փոփոխել առաքման ճանապարհը կամ տրանսպորտային միջոցը (օդային, ջրային, ցամաքային), անկախ պատճառներից և առանց Հաճախորդին նախապես ծանոուցելու կամ վերջինիս հետ համաձայնեցնելու պարտականության։
- Ծառայությունների մատուցման ընթացքում Ընկերությունն ազատ է ներգրավելու երրորդ աձանց, համագործակցելու այլ ընկերությունների հետ ՀՀ-ում և արտերկրում։
-
Ընկերությունն իրավունք է վերապահպահում ցանկացած պահի և ցանկացած պատճառով, առանց նախնական ծանուցման
կամ պատճառաբանության, դադարեցնել կամ սահմանափակել Օգտագործողին ծառայությունների մատուցումը կամ
հասանելիությունը Կայքին: Այս իրավունքը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ դեպքերով.
- Օգտագործողի կողմից սույն Պայմանների որևէ դրույթի Խախտում, չպահպանում, կամ չկատարում,
- Օգտագործողի գործողությունները, որոնք վնասում են ընկերության կամ այլ օգտվողների շահերը,
- Կիրառելի օրենսդրության խախտում,
- Նման գրավոր պահանջ է ստացվել Օգտագործողի կողմից։
- Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի, առանց որևէ հիմնավոր պատճառի, դադարեցնել Ծառայությունների մատուցումը։ Ընդ որում կախված դադարեցման պահին Ծառայությունների փուլից Ընկերությունն իր հայեցողությամբ կդիտարկի Ձեզ հատուցում տրամադրելու հարցը։
Գլուխ 6․ Պատվեր կատարելը
-
Օգտագործողը կարող է Պատվեր կատարել Կայքի կամ Կայքում նշված այլ հասանելի միջոցով՝ Ընկերության
կողմից բոլոր անհրաժեշտ, հայցվող տեղեկատվությունը տրամադրելու միջոցով։ Ընկերությունն իրավունք ունի
ընթացք չտալ Պատվերին (Ծառայություններ չմատուցել), եթե Օգտագործողը չի տրամադրում կամ ոչ ամբողջական
է տրամադրում հայցվող տեղեկատվությունը։
Եթե Օգտագործողը չի ապահովում ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու պահանջը, Ընկերությունը չի կրում պատասխանատվություն հետևյալ հնարավոր խնդիրների համար.- Պատվերի ընդունման մերժում Պահեստում,
- Պատվերի ուշացումով նույնականացում,
- Առաքման ուշացում,
- Առաքման չիրականացում,
- Մաքսային մարմիններում առաջացող խնդիրներ,
- Այլ հնարավոր հետևանքներ։
Օգտագործողն ընդունում և համաձայնվում է, որ անճշտությունների կամ թերի տեղեկատվության հետևանքով առաջացած ցանկացած վնասի կամ կորստի համար պատասխանատու է Օգտագործողը: - Ընկերությունն իրավունք ունի ոչնչացնել, վաճառել կամ ցանկացած այլ կերպ տնօրինել Պատվերը, եթե այն Պահեստ հասնելուց հետո 30 օրվա ընթացքում հնարավոր չի եղել նույնականացնել, պարունակում է արգելված ապրանքներ կամ, բացակայում են գնման փաստաթղթերը/ըստ անհրաժեշտության/: Օգտագործողը չունի այդ պատվերների կապակցությամբ Ընկերության նկատմամբ որևէ պահանջ ներկայացնելու իրավունք:
-
Մաքսային օրենսդրության պահպանման և պատվերի մաքսազերծման նպատակով, Դուք պարտավոր եք առաքման
ծանուցումը ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում Ընկերության կայքում համապատասխան դաշտում նշել պատվերի
գինը, Պատվերի նկարագրությունը և անհրաժեշտության դեպքում տրամադրել հաշիվը (invoice):
Եթե Պատվերի գինը նշված չէ, ապա Ընկերությունը կամ մաքսային մարմինները, մաքսային օրենսդրության պահպանման և պատվերը Ձեզ տրամադրելու նպատակով, ինքնուրույն կգեներացնեն և կնշեն պատվերի գինը, և այդ գործընթացի հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում եք Դուք: - Պատվեր կատարելիս Հաճախորդը պարտավոր է համապատասխան տվյալները (հասցեն, հասցե 2-ը) լրացնել այն երկրի լեզվով, որտեղ գտնվում է Ընկերության պահեստը։ Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրի, եթե Հաճախորդը Պատվերը լրացնի սխալ, թերի կամ ոչ կիրառելի լեզվով։
Գլուխ 7․ Բեռն ընդունելը և ընդունումը մերժելը
- Բեռը համարվում է ընդունված այն ժամանակ, երբ Պահեստում Ընկերության աշխատակիցների կողմից Պատվերի մանրամասները մուտքագրվում են համակարգ՝ նույնականացումից և ստուգումից հետո։
- Բեռի մասին համապատասխան տեղեկատվությունն արտացոլվում է Հաճախորդի Հաշվում այն բանից հետո, երբ Բեռի տվյալները մուտքագրվում են համակարգ:
- Ընկերությունն իրավունք է վերապահում չընդունելու Բեռը, եթե այն չի համապատասխանում սույն Պայմաններով սահմանված և/կամ կիրառելի օրենսդրության պահանջներին:
-
Ընկերությունը չի ընդունում և չի փոխադրում բեռներ, որոնց տեղափոխումը արգելված է Պահեստի գտնվելու երկրի
կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բեռնափոխադրման համար միջազգային նորմերով, ինչպես
նաև բեռնափոխադրող կազմակերպության ներքին կանոններով:
Բոլոր դեպքերում Ընկերությունը չի փոխադրում․- Զենք և զինամթերք,
- Պատմական արժեք ունեցող արվեստի գործեր,
- Թանկարժեք մետաղների ձուլակտորներ կամ ջարդոն,
- Արտարժույթ,
- Ծխախոտ,
- Վտանգավոր, պայթուցիկ կամ շուտ հրկիզվող նյութեր,
- Բույսեր, կենդանիներ և միջատներ,
- Այլ ապրանքներ, որոնք արգելված են կիրառելի օրենսդրությամբ կամ Ընկերության Պայմաններով։
- Արգելված ապրանքների ցուցակը կարող է փոփոխվել՝ համաձայն գործող օրենսդրության և փոխադրողների պահանջների:
Գլուխ 8․ Փաթեթավորումը
- Պատվերները տեղափոխման ընդունվում են փաթեթավորված վիճակում: Պատվերի փաթեթավորումը բացառապես Ծառայությունից օգտվողի պարտականությունն է: Ընկերությունը չի կրում պատասխանատվություն սխալ կամ թերի փաթեթավորման հետևանքով Պատվերին հասցված վնասների համար:
- Ընկերությունն իրավունք է վերապահում վերափաթեթավորելու Պատվերը՝ ցանկացած ժամանակ սեփական հայեցողությամբ։
- Ընկերությունն իրավունք է վերապահում ստուգել Պատվերի պարունակությունը՝ բացառելու համար արգելված ապրանքների առկայությունը կամ Բեռների անվտանգությունն ապահովելու համար։ Ցանկացած պարագայում Պատվերի պարունակությունը ստուգելու պարտավորություն Ընեկրությունը չի կրում։
Գլուխ 9․ Բեռի փոխադրումը
- Ընկերության կողմից ընդունված Պատվերները Ընկերությունը փորձում է տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ Փոխադրման ժամկետները և եղանակները նշվում են Կայքի «առաքման եղանակներ և սակագներ» բաժնում։
- Պայմանների 9․1 կետում նշված առաքման ժամկետները կարող են երկարել, փոփոխվել և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ ժամկետների փոփոխության կամ երկարացման համար՝ անկախ փոփոխման պատճառներից։ Ընկերությունը պարտավոր չէ առաքման ժամկետների փոփոխման մասին նախապես ծանուցել Հաճախորդին։
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում առաքման ժամկետների փոփոխման արդյունքում Հաճախորդին հասցված վնասի համար։ Հաճախորդի կողմից բողոք, փոխհատուցման դիմում ստանալու դեպքում փոխհատուցման հարցը լուծվում է Ընկերության հայեցողությամբ, և Հաճախորդը պարտավորվում է ընդունել Ընկերության համապատասխան որոշումը որպես վերջնական և անբողոքարկելի։
- Պայմանների 9․3 կետում նշված բողոքարկման հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ պետական տուրքեր, փաստաբանական և այլ ծախսեր, կրում է Հաճախորդը։
Գլուխ 10․ Բեռի հանձնումը
- Օգտագործողը համաձայնում է, որ Ընկերությունը և վերջինիս աշխատողները, Օգտագործողի անունից և Օգտագործողի հաշվին, որպես լիազորված անձ, ներկայացնի Օգտագործողին ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և մաքսատուն-վարչություններում առաքանու մաքսային զննման գործընթացում:
- Պատվերը Հայաստանի Հանրապետություն հասնելուց հետո, Ընկերությունը ծանուցում է Օգտագործղին էլեկտրոնային փոստով և/կամ կայքում Օգտագործողի Հաշվին նամակ ուղարկելու միջոցով՝ հայտնելով ստացման ընթացակարգն ու ժամկետը:
- Ֆիզիկական անձանց բեռները դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում հասցեատերերին, եթե մաքսային մարմինների կողմից հայտարարագրված արժեքները չեն առարկվում կամ բեռը չի հանդիսանում արգելված ապրանք, կամ որևէ այլ խնդիրներ չեն առաջանում:
- Իրավաբանական անձանց՝ ոչ ԵԱՏՄ երկրներից առաքվող բեռները Ընկերությունը փոխանցում է մաքսային տերմինալին, որտեղ մաքսազերծման գործընթացը իրականացվում է Հաճախորդի կողմից: Բեռի մուտքից 48 ժամ հետո մաքսային տերմինալի պահեստավորման և պահպանության վճարները վճարվում են Հաճախորդի կողմից՝ ըստ Ընկերության դուրս գրված հաշիվ-ապրանքագրի: ԵԱՏՄ երկրներից առաքման դեպքում, եթե առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բեռները մաքսազերծվում և հանձնվում են Հաճախորդին Ընկերության կողմից։
- Պատվերի տեղափոխման ժամանակ ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են համապաստասխան երկրի մաքսային օրնեսդրությամբ։
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մաքսային հայտարարագրերի համար անկախ նրանց կազմման ձևից, ինչպես նաև Պատվերի մաքսային զննման ժամանակ մաքսային ծառայության կողմից կայացրած որոշումների համար:
-
Անհրաժեշտության դեպում Ընկերությունը և վերջինիս աշխատողները իրականացնում են անհրաժեշտ գործողություններ՝
ապահովելու Պատվերի առաքումը Օգտագրծողի նշված հասցեով։ Մասնավորապես, Օգտագործողը համաձայնում է և
լիազորում է Ընկերությանը և վերջինիս աշխատակիցներին.
- ստանալ Պատվերները,
- ստուգել պատվերների հաշիվ-ապրանքագրերը, բեռները, փաստաթղթերը,
- լրացնել մաքսային հայտարարագրերը, Պատվերներում ներառված ապրանքներին առնչվող այլ ձևաթղթեր,
- կատարել Պատվերների առաքման համար անհրաժեշտ այլ գործողություններ,
- ընդունել Օգտագործողի անունով Օգտագործողի անհատական հասցեում ստացված Պատվերները,
- բացել ստացված Պատվերները՝ դրանցում առկա հաշվարկային փաստաթղթերին ծանոթանալու համար,
- հաշվարկային փաստաթղթում առկա տվյալների, ինչպես նաև Օգտագործողից ստացված տվյալների հիման վրա Օգտագործողի անունից և որպես Օգտագործողի հանձնարարություն լրացնել Պատվերի առաքման համար անհրաժեշտ մաքսային հայտարարագիր և փոստային կանոններով սահմանված այլ փաստաթղթեր՝ նախապես համադրելով առաքանու մեջ առկա փաստացի ապրանքները հաշվարկային փաստաթղթերի կամ օգտագործողից ստացված տվյալների հետ, Պատվերի ապրանքագրի տվյալները Պատվերի պարունակության հետ համեմատելու և Ընկերության կողմից Պատվերի փոստային առաքումն ապահովելու նպատակով իրականացնել սույն Պայմաններով և/կամ Օրենսդրությամբ և/կամ Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործընթացներ:
-
Օգտագործողը պարտավոր է ինքնուրույն կրել մաքսային պահեստում պատվերի պահպանման ծախսերը, իսկ եթե դրանք
կատարվել են Ընկերության կողմից, ապա հատուցել այդ ծախսերը: Եթե Օգտագործողի պատվերը Օգտագործողի
գործողությունների կամ անգործության արդյունքում մնա Ընկերության կամ որևէ այլ պահեստում 30 օրից ավելի,
ապա 30-րդ օրվանից հետո յուրաքանչյուր օրվա համար Օգտագործողից հօգուտ Ընկերությանը կգանձվի 500 ՀՀ դրամ,
եթե այլ արժեք սահմանված չէ տվյալ Պահեստի պայմաններով:
Օգտագործողը պարտավորվում է նաև հատուցել իր անգործության կամ պատվերը ժամանակին մաքսային պահեստից չվերցնելու արդյունքում Ընկերության կատարած ծախսերն ու կրած վնասները: Ընկերության կամ գործընկերների արտերկրյա Պահեստում պատվերի պահառությունը արգելվում է, և վաճառողից կամ առաքիչներից ստանալուց հետո այն անմիջապես ձևակերպվում է բեռնափոխադրման նպատակով: - Պատվերը հանձնելիս Ընկերությունը կարող է պահանջվել անձը հաստատող փաստաթուղթ: Ընկերությունը կարող է պահանջել Օգտագործողից փաստաթղթերի բնօրինակներ կամ նոտարական վավերացմամբ պատճեններ։
- Պատվերը համարվում է պատշաճ հանձնված, եթե Ընկերության սպասարկման կենտրոններում Հաճախորդը կամ վերջինիս կողմից պատշաճ կերպով լիազորված այլ անձ ներկայացրել է Օգտագործողի անձը հաստատող փաստաթուղթը, և դրա հիման վրա պատվերը հանձնվել է: Պատվերը համարվում է պատշաճ հանձնված նաև Ընկերության սպասարկման կենտրոններում ավտոմատացված համակարգի միջոցով բարկոդի ներկայացմամբ ստանալու դեպքում, ինչպես նաև բարկոդը տուն առաքելիս ներկայացնելու դեպքում: Համապատասխան կոդի մուտքագրումը, Օգտագործողի կամ որևէ այլ անձի կողմից Օգտագործողի անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելը համարվում է Պատվերը ստանալու պատշաճ լիազորություն:
- Հաճախորդը պատասխանատու է իր բարկոդի, Պատվերի, Բեռի վերաբերվող տեղեկության գաղտնիությունը պահպանելու համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտագործողի առաջ՝ երրորդ անձանց կողմից Օգտագործողի բարկոդը կամ անձնագիրը կամ որևէ այլ Տվյալ օգտագործելով Պատվերը ստանալու համար: Ցանկացած պարագայում Ընկերությունն իրավասու է Օգտագործողից գանձել մատուցված Ծառայության գումարը:
Գլուխ 11․ Հավաստումներ
-
Օգտագործողը հաստատում և ընդունում է, որ.
- Ծանոթ է ՀՀ մաքսային օրենսդրության պայմաններին, ժամկետներին, և տեղյակ է, որ պարտավոր է կատարել մաքսային ձևակերպումները և վճարումները համապատասխան կարգով, չափով և ժամկետում, հակառակ պարագայում կգործեն ՀՀ մաքսային օրենսդրության համապատասխան կարգավորումները։
- Գիտակցում է Պատվերից հրաժարվելու անհնարինությունը։ Օգտագործողը կարող է հրաժարվել Պատվերից միայն հօգուտ պետության՝ ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Եթե առաքանիները առգրավվեն, բռնագրավվեն, ոչնչացվեն կամ պահվեն մաքսային մարմինների կողմից, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում, և պահանջները պետք է ներկայացվեն համապատասխան մարմիններին:
- Ծառայությունների ժամկետները կարող են փոխվել առաքման գործընթացներում չնախատեսված փոփոխությունների կամ ուշացումների կամ այլ պատճառով: Ընդ որում կախված ուշացման հանգամանքներից և պատճառից Ընկերությունն իր հայեցողությամբ կդիտարկի Ձեզ հատուցում տրամադրելու հարցը։
Գլուխ 12․ Վճարման կարգը
- Հաճախորդը գիտակցում և համաձայնում է, որ Ընկերությունը Ծառայությունները մատուցելիս գործում է Հաճախորդի հաշվին և վերջինիս անունից, և, Հաճախորդը պարտավորվում է վճարել Ընկերությանը՝ մատուցված բոլոր, այդ թվում լրացուցիչ, ծառայություւների համար։
-
Ծառայությունների արժեքը սահմանվում է պատվերի ընդունման պահին գործող սակագներով, որոնք հրապարակվում
են Կայքում։ Ընկերությունը որոշում է սակագները հիմք ընդունելով Բեռների ֆիզիկական և/կամ ծավալային քաշերը,
ինչպես նաև կարող է սահմանել տարբերվող սակագներ գերծավալային բեռների համար։ Հաճախորդը տեղեկացված է
և ընդունում է, որ Բեռի սկզբնական քաշը կարող է տատանվել, որպես կանոն ոչ ավել քան 100 (մեկ հարյուր) գրամի
սահմաններում։ Ընդ որում նման իրավիճակում Բեռի քաշը կկլորացվի 100 գրամի ճշտութամբ դեպի վերև, առաց նախնական
որոշված գնի վրա ազդելու:
Բեռը համարվում է գերծավալային, եթե կողմերի երկարությունների գումարը գերազանցում է 150 սմ-ը և ծավալային քաշը 2 և ավելի անգամ գերազանցում է փաստացի քաշը:
Բեռի ծավալային քաշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ Երկարություն x Լայնություն x Բարձրություն / 5000 (սմ / կգ): - Ընկերությունը ցանկացած ժամանակ կարող է միակողմանի փոփոխել սակագները՝ առանց Հաճախորդներին նախապես ծանուցելու։ Հաճախորդը ընդունում և գիտակցում է, որ տեխնիկական անսարքությունների արդյունքում Բեռի նախնական կշռման և հետագայում վերստուգման արդյունքում հնարավոր են տատանումներ։ Նման իրավիճակում կողմերը հիմք կնդունեն վերջնական քաշը։
- Ծառայությունների արժեքում չեն ներառվում Պատվերի մաքսազերծման հետ կապված ծախսերը։ Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ Պատվերը կարող է ենթակա լինել մաքսազերծման, ինչի պարտականությունը կրում է Հաճախորդը։ Մաքսազերծման գործընթացի, վճարների, մաքսատանը Պատվերի պահպանության և այլ պայմանների մանրամասները ճշտում և իրականացնում է Հաճախորդը՝ առանց Ընկերության ներգրավվածության։
- Պատվերի ստացման, մաքսազերծման կամ այլ գործընթացում Հաճախորդի գործողության կամ անգործության հետևանքով Ընկերությանը պատճառված վնասներն ամբողջությամբ ենթակա են փոխհատուցման Հաճախորդի կողմից։
- Հաճախորդն իրավունք չունի հրաժարվել Պատվերը վերցնելուց։ Ընկերությունն իրավունք ունի հետ ուղարկել Պատվերն ուղարկողին, եթե Հաճախորդը Պատվերը ժամանելու մասին տեղեկանալուց հետո 30 օրյա ժամկետում չի վերցրել Պատվերը։ Պատվերի՝ մաքսատանը կամ այլ պահեստում պահպանության, ինչպես նաև հետ ուղարկելու հետ կապված ծախսերը ևս կրում է Հաճախորդը։
- Հատուկ արտոնագրերի կամ թույլտվությունների կարիք ունեցող պատվերների դեպքում Հաճախորդը պարտավոր է ճշտել և ստանալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և վճարել դրանց համար։
- Ծառայությունների արժեքը և դրանց դիմաց վճարումները նշվում և կատարվում են այն երկրի արժութային օրենսդրության համաձայն, որտեղ մատուցվում են Ծառայությունները։ Կանխիկ վճարումները կատարվում են ստացման երկրի արժույթով՝ Ընկերության սահմանած փոխարժեքով։
- Հաճախորդն ընդունում է, որ իր հաշվին մուտքագրված գումարները կարող են արտահայտվել տարբեր արտարժույթներով, ինչպես նաև ընդունում է, որ իր հաշվին արդեն առկա արտարժույթը կարող է արտահայտվել ՀՀ դրամով։ Արտարժույթի փոխարկումը ՀՀ դրամով կատարվում է վճարման օրվա դրությամբ գործող վաճառքի փոխարժեքով։ Ընկերությունը հիմք է ընդունելու ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված արտարժույթի փոխարժեքը մեկ ժամվա ճշտությամբ։
- Ընկերությունը որևէ պարագայում չի կարող պատասխանատվություն կրել Հաճախորդի կողմից վճարված գումարների ծագման օրինականության համար։ Մուտք գործելով Կայք և/կամ օգտվելով Կայքի միջոցով տրամադրվող Ծառայություններից, Հաճախորդը հաստատում է, որ իր կողմից օգտագործված գումարներն ունեն օրինական ծագում։
- Հաճախորդը հասկանում և գիտակցում է, որ մինչև Պատվերի հանձնումը Հաճախորդը պետք է զրոյացնի Ընկերության առաջ ունեցած իր բոլոր պարտավորությունները։ Հակառակ պարագայում Ընկերությունն իրավունք է վերապահում չհանձնել Հաճախորդին պատվերը, վերցնել Հաճախորդի պատվերը որպես Ընկերության սեփականություն, տնօրինել այն, ինչպես նաև օգտագործել Պատվերը՝ որպես Հաճախորդի պարտավորությունների ապահովում։
- Հաճախորդի կողմից վճարված գումարները ենթակա չեն վերադարձման։ Հաճախորդի կողմից իր Հաշվին մուտք արված և չօգտագործված գումարները կարող են օգտագործվել մուտք անելու օրվանից 5 (հինգ) տարվա ընթացքում։ Ընդ որում, Հաճախորդը գիտակցում և ընդունում է, որ իր Հաշվին եղած գումարները հետ չեն վերադարձվի, եթե վեջինս դրանք չօգտագործի նշված 5 ամյա ժամկետում, կամ Ընկերությանը գրավոր չդիմի գումարները հետ ստանալու խնդրանքով՝ ներկայացնելով իր բանկային վավեր հաշվեհամարը։ Հաշվին մուտք արված գումարները մուտք արվելուց 5 տարի հետո դուրս են գրվում հաշվից։ Եթե գումարը մուտքագրվել է Ընկերության գործընկեր կազմակերպության գրասենյակում կամ տերմինալների միջոցով, ապա Հաճախորդը պետք է կապնվի այնընկերության հետ, որի միջոցով իրականացրել է Հաշվի համալրումը ներկայացնելով գումարը համապատասխան երկրի օրենսդրությամբ ընդունված գրավոր ապացույցի ներկայացման դեպքում (ստացական, ՀԴՄ կտրոն և այլն)։
- Հաճախորդը գիտակցում և ընդունում է, որ իր Հաշվին մուտք եղած գումարները հետ ստանալու համար պետք է գրավոր դիմի Ընկերությանը կամ իրականացնի Պայմանների 12․12 կետի պահանջները։ Ընդ որում Ընկերությունն իր հայեցողությամբ Հաճախորդի Հաշվին եղած գումարից կարող է պահել 5%-ի չափով գումար, եթե Հաշվին եղած գումարը հետ ստանալու պահանջը Հաճախորդը ներկայացրել է այն մուտք անելուց հետո մինչև 90 օրվա լրանալը։
Գլուխ 13․Պատասխանատվություն։ Վնասների հատուցում
- Ընկերությունը պատասխանատվություն է կրում Բեռի կորստի համար Պահեստում այն ընդունելու, սկանավորելու և նույնականացնելու պահից։ Բեռի վնասման համար Ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, երբ վնասը հասցվել է Ընկերության, վերջինիս աշխատողների մեղքով։ Կողմերը համաձայնում են, որ բեռի վնասման կամ կորստի դեպքում Ընկերության պատասխանատվությունը (փոխհատուցումը) սահմանափակվում է բեռի ինվոյսային արժեքով: Ընկերությունն է որոշում վերջնական փոխհատուցման չափը, որը վիճարկման ենթակա չէ։
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Բեռի թաքնված թերությունների կամ վնասվածքների համար, ինչպես նաև արտաքին վնասների համար, եթե փաթեթավորումը/արկղը/տուփը չի վնասվել բեռնափոխադրման ընթացքում կամ առկա չէ տուփի վնասման ու բեռի արտաքին վնասվածք պատճառահետևանքային կապը։
- Ընկերությունն իրավունք ունի համագործակցել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց /երրորդ անձանցանց/ հետ, հրապարակել կայքում վերջիններիս կողմից տրամադրված կոնտենտը։ Ընկերությունը չի ներկայացնում երրորդ անձանց և չի ստուգում նրանց կողմից տեղադրված կոնտենտը։ Ընկերությունը պատասպանատվություն չի կրում այդ կոնտենտի բովանդակության համար, երրորդ անձանց կողմից այդ կոնտենտով առաջարկվող ծառայությունների, ապրանքների և աշխատանքների համար։
- Ընկերությունը նյութական և ոչ նյութական պատասպանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից Կայքում տեղադրված կոնտենտով Օգտագործողին հասցված նյութական և բարոյական վնասի համար։ Հաճախորդը գիտակցում և ընդունում է, որ չի կարող բողոք/պահանջ ներկայացնել Ընկերության դեմ՝ երրորդ անձանց կողմից տեղադրված կոնտենտով հասցված վնասի փոխհատուցման համար։
- Հաճախորդն ինքն է լիակատար պատասխանատվություն կրում երրորդ անձանց կայքերից գնված ապրանքների որակի, սարքինության, ամբողջականության և դրանց իր ակնկալիքներին համապատասխանելու համար։ Բացի այդ, Հաճախորդը պատասխանատվություն է կրում նման Պատվերները ստանալու, մաքսազերծելու, երրորդ անձանց հետ բանակցելու, Պատվերը վերադարձնելու և Պատվերի հետ կապված ցանկացած այլ գործողության համար։
- Ընկերության կողմից Պատվերի առաքման հետ կապված խախատումներ թույլ տալու դեպքում Հաճախորդն իրավունք ունի դիմել Ընկերությանը՝ իրեն հասցված իրական և փաստաթղթավորված վնասը փոխհատուցելու պահանջով։ Դիմումը պետք է ներկայացվի Կայքում տվյալ պահին նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու կամ Ընկերության գրասենյակ ուղարկելու միջոցով։ Պատվերի վնասվածքի կամ կորստի հետ կապված գրավոր դիմումը ներկայացվում է Ընկերությանը 30 օրացուցային օրվա ընթացքում` Պատվերի հանձնման օրվանից կամ հանձնման համար սահմանված ժամկետի ավարտից սկսած՝ եթե Պատվերը չի հանձնվել։
-
Դիմումը/Պահանջը ներկայացվում է հետևյալ կարգով․
- Դիմումը գրանցվում է Ընկերության կողմից և ստանում համապատասխան ընթացք, եթե Դիմումը ներկայացված է ՀՀ օրնեսդրության և սույն Պայմնների պահպանմամբ։
-
Պահանջին կցվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները՝
- Ընկերության կամ գործընկեր կազմակերպության հետ կնքված ծառայության մատուցման պայմանագիր,
- Անդորրագրի պատճենը,
- Պատվերի ներդրի նկարագրի ցուցակի պատճեն (բացառությամբ օնլայն պատվերների),
- Սուրհանդակային կապի օպերատորի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմնավորումներ,
- Պատճառված վնասի փոխհատուցման դեպքում՝ վնասի չափի մասին տեղեկություններ և մանրամասն հիմնավորված հաշվարկ։
- Պահանջը պետք է բովանդակի դիմումատուի (օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթղթի տվյալները, Պահանջի էությունը, հիմնավորումները, բուն պահանջը։
- Ընկերությունն ուսումնասիրում է գրավոր դիմումը/ պահանջները և պատասխանում է դիմումը գրանցելուց հետո ողջամիտ ժամկետում։
- Հաճախորդները, պահանջի (բողոքի) հետ կապված պատասխանի համաձայն չլինելու դեպքում, կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանության համար՝ կիրառելի օրենսդրությամբ նախատեսված կարգով։
- Ցանկացած դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Պատվերը ստանալուց հետո ի հայտ եկած թերությունների համար։
- Եթե Պատվերի արժեքը գերազանցում է 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, ապա տվյալ Պատվերը պետք է ապահովագրվի Հաճախորդի կողմից։ Պատվերը չապահովագրելու արդյունքում առաջացած անբարենպաստ հետևանանքերը ամբողջովին կրում է Հաճախորդը։
Գլուխ 14․ Ծանուցման կարգ
- Հաճախորդը գիտակցում և ընդունում է, որ Ընկերությունը կարող է ծանուցումներ ուղարկել Հաճախորդին տարբեր եղանակներով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով, SMS հաղորդագրությամբ, ինչպես նաև ընկերության Կայքում հրապարակումներ անելու եղանակով։ Հաճախորդը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ Ընկերությունը ծանուցումներ, տեղեկատվություն կամ այլ նյութեր ուղարկի Հաճախորդին սույն կետում նշված եղանակներով։
- Հաճախորդը պարտավոր է ապահովել, որ իր կողմից տրամադրված կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար և այլն) լինեն արդիական և ճիշտ: Հաճախորդը պարտավոր է պարբերաբար ստուգել իր էլեկտրոնային փոստը և SMS հաղորդագրությունները՝ ծանուցումների ժամանակին ստացման համար: Եթե Հաճախորդը փոփոխում է իր կոնտակտային տվյալները, նա պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը:
- Էլեկտրոնային փոստով կատարվող ծանուցումները համարվում են Հաճախորդի կողմից ստացված ուղարկման հաջորդող աշխատանքային օրը, անկախ նրանից՝ Հաճախորդը դրանք փաստացի կարդացել է, թե ոչ: Ընկերության Կայքում հրապարակված ծանուցումները համարվում են ստացված հրապարակման պահից անմիջապես հետո: SMS հաղորդագրություններով կատարվող ծանուցումները համարվում են ստացված ուղարկման պահից անմիջապես հետո: Ընդ որում էլեկտրոնային ծանուցումների լեզուն կարող է լինել ինչպես հայերեն, այնպես էլ կայքում կիրառվող այլ լեզուներից մեկով։
Գլուխ 15․ Մտավոր սեփականություն
- Կայքում հրապարակված բոլոր նյութերը, ներառյալ, բայց չսահմանափակվելով, տեքստեր, նկարներ, գրաֆիկական պատկերներ, լոգոներ, դիզայններ, ծրագրեր, աուդիո և վիդեո նյութեր, հանդիսանում են Ընկերության և/կամ նրա գործընկերների մտավոր սեփականությունը և պաշտպանված են մտավոր սեփականության իրավունքով։
- Հաճախորդն իրավունք ունի օգտագործել Կայքում հրապարակված նյութերը միայն անձնական, ոչ առևտրային նպատակներով: Կայքում հրապարակված նյութերի ցանկացած առևտրային օգտագործումը, տարածումը, փոփոխումը, վերարտադրումը կամ հասարակական ցուցադրումը արգելվում է առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության:
- Հաճախորդն իրավունք չունի Կայքի բովանդակությունն օգտագործել այլ կայքերում, ֆիզիկական կամ էլեկտրոնային միջոցներով առանց Ընկերության նախնական գրավոր թույլտվության: Հղումները Կայքի վրա պետք է լինեն հստակ, առանց Կայքի բովանդակության փոփոխման կամ աղավաղման։
- Եթե Հաճախորդը կարծում է, որ Կայքում հրապարակված նյութերը խախտում են նրա հեղինակային իրավունքները, նա կարող է կապվել Ընկերության հետ՝ ներկայացնելով համապատասխան ապացույցներ:
- Հաճախորդը չի ստանում որևէ արտոնագիր կամ լիցենզիա Կայքում հրապարակված մտավոր սեփականության օգտագործման համար։
- Հաճախորդը պարտավորվում է փոխհատուցել Ընկերությանը ցանկացած վնաս, որը պատճառվել է վերջինիս կողմից Կայքի բովանդակության ապօրինի օգտագործման կամ մտավոր սեփականության իրավունքների խախտման հետևանքով:
Գլուխ 16․ Այլ դրույթներ
- Հաճախորդը համաձայնում է հետևել Կայքում հրապարակված Գաղտնիության Քաղաքականությանը, որը կարգավորում է Հաճախորդի անձնական տվյալների հավաքման, մշակման, օգտագործման, փոխանցման և պահպանման գործընթացը: Գաղտնիության Քաղաքականությունը հասանելի է Կայքի համապատասխան բաժնում:
- Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ նախապես կատարելով իր բոլոր վճարային պարտավորությունները: Պայմանագիրը չի կարող լուծված համարվել, եթե Հաճախորդը ունի չկատարված պարտավորություններ:
- Պայմանագիրը լուծելու և Կայքում հաշիվը փակելու համար Հաճախորդը պետք է Ընկերության գրասենյակներից մեկում ներկայացնի Հաշվի պակման վերաբերյալ դիմում, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, էլեկտրոնային հասցե և այլ անհրաժեշտ տեղեատվություն։
- Ընկերությունն իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Հաճախորդը իր գործողություններով տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ Ընկերության ծառայությունների վերաբերյալ, ձևավորում է բացասական կարծիք կամ վնասում է Ընկերության գործարար համբավը:
- Հաճախորդի Հաշիվը փակվելու արդյունքում հաշվի վրա առկա գումարը ետ է վերադարձվում Հաճախորդին՝ վերջինիս դիմումի հիման վրա, իսկ Ընկերության կողմից Հաճախորդին տրված բոնուսները զրոյանում են։ Դիմումում պետք է նշվի այն հաշվեհամարը, որին Ընկերությունը պետք է փոխանցի Հաճախորդի հաշվի վրա առկա գումարը, առկա գումարի չափը, հաշիվը փակելու մասին հավաստող ապացույց, ինչպես նաև ապացույցներ Հաճախորդին նույնականացնելու համար։ Հաճախորդի կողմից հաշիվը փակվելուց հետո 90 օրվա ընթացքում հաշվի վրա առկա դրական մնացորդը ետ վերադարձվելու մասին դիմում չներկայացնելու դեպքում այդ գումարն անցնում է Ընկերության սեփականությանը։
- Ընկերությունը ժամանակ առ ժամանակ, իր հայեցողությամբ, կախված Հաճախորդի ակտիվությունից, գործող ակցիաներից և/կամ այլ հանգամանքներից կարող է Հաճախորդին տալ բոնուսներ։ Հաճախորդը կարող է բոնուսներն օգտագործել միայն Ծառայություններից օգտվելու համար և չի կարող դրանք կանխիկացնել կամ կատարել այլ գործառույթներ։ Բոնուսները կարող են օգտագործվել տրամադրվելուց հետո մեկ տարվա ընթացքում։
- Ընկերությունը պարտավորվում է հետևել ՀՀ օրենսդրության պահանջներին՝ ապահովելով Պայմանների և Կայքում հրապարակված բոլոր պայմանների համապատասխանությունը գործող օրենսդրությանը։
- Վիճահարույց հարցերը կարգավորվում են բանակցությունների միջոցով: Եթե բանակցությունները արդյունք չեն տալիս, կողմերը իրավունք ունեն դիմել իրավասու դատարան:
- Ընկերությունը միակողմանի կարող է փոփոխել, չեղարկել իր կողմից մատուցվող Ծառայությունների շրջանակը, արդեն ընթացքի մեջ գտնվող Ծառայության մատուցումն ավարտին հասցնելու պայմանով։ Նման դեպքում, Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Հաճախորդի առաջ։
- Ընկերությունն իրավունք ունի տեխնիկական վերազինում, կատարելագործում կամ այլ փոփոխություններ կատարել Կայքում։ Հաճախորդը գիտակցում և ընդունում է, որ Կայքում տեխնիկական փոփոխություններ կատարելու ժամանակ հնարավոր են Կայքի տեխնիկական խափանումներ։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում տեխնիկական պատճառներով պայմանավորված Կայքի խափանումների արդյունքում Հաճախորդին հասցված վնասի համար։
Թարմացված է՝ 20.07.24