ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գլուխ 1․ Ընդհանուր դրույթներ
-
Սույն գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Կայքում Ձեր անձնական տվյալների մշակման
(ներառյալ առանց սահմանափակման` հավաքագրում, օգտագործում, պահպանում) պայմանները և
առանձնահատկությունները:
-
Սույն գաղտնիության քաղաքականությունը /ասյուհետ՝ Քաղաքականություն/ նկարագրում և
կարգավորում է մեր՝ www.unishipping.am կայքից
/այսուհետ՝ Կայք/ օգտվելու ընթացքում բոլոր այցելուների, օգտատերերի (այսուհետ՝ "Օգտատեր",
"Դուք" կամ "Ձեր") մասին Ընկերությանը հայտնի դարձած տեղեկատվության հավաքագրման,
պահպանման, օգտագործման, փոխանցման և հեռացման կարգը։ Քաղաքականությունը տարածվում է
Կայք մուտք գործողների, Կայքի ծառայություններից օգտվողների կամ նման ծառայություններից
օգտվելու իրավունք ունեցողների վրա։
-
Եթե Դուք համաձայն չեք այս Քաղաքականության պայմանների հետ, ապա խնդրում ենք, դադարեցնել
Կայքից օգտվելը: Կայքի ծառայություններից շարունակելով օգտվել, Դուք ծանուցվում եք Ընկերության
կողմից Ձեր անձնական տվյալները մշակելու մասին և տալիս եք Ձեր համաձայնությունը, որ
Ընկերությունը մշակի Ձեր անձնական տվյալները ՀՀ օրնեսդրությամբ և սույն Քաղաքականությամբ
սահմանաված կարգով և պայմաններով:
-
Օգտագործողը տեղյակ է և համաձայն է, որ Կայքում էլեկտրոնային ձևով տրված իր համաձայնությունը
լիովին համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին անձնական տվյալների պաշտպանության
վերաբերյալ:
-
Եթե ույն Քաղաքականության մեջ այլ բան ահմանված չէ, ապա Քաղաքականաությունում օգտագործված
սահմանումներն ունեն նույն իմաստն, ինչ Կայքում հրապարակված Ընդհանուր դրույթներում և պայմաններում։
-
Օգտագրծողը երաշխավորում է, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը ճիշտ է, և պարտավորվում է
տեղեկացնել Ընկերությանը՝ տրամադրված տեղեկատվության փոփոխության մասին։ Ընկերությանը տրամադրված
տեղեկատվության կեղծ, ոչ ճշգրիտ լինելու կամ փոփոխվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերը կրում է Օգտատերը։
Գլուխ 2․ Անձնական տվյալներ
-
Ծառայություններից ամբողջական օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Կայքում՝ տրամադրելով պահանջվող Տվյալները։
Օգտագործողը տրամադրում է Ընկերությանը ներառյալ, բայց չսահմանափակվելով, հետևյալ տվյալները՝ մշակելու նպատակով․
- Անուն, Ազգանուն,
- Էլ. փոստի հասցե,
- Փոստային հասցե,
- Հեռախոսահամար,
- Ծննդյան ամսաթիվ,
- Ֆինանսական տվյալներ,
- Օգտագործողին նույնականացնելու համար անհրաժեշտ տվյալներ,
- Այլ անհրաժեշտ տվյալներ։
-
Ընկերությունը կարող է տվյալներ հավաքագրել և մշակել նաև պասիվ եղանակով՝ ավտոմատ կերպով
որոշակի տվյալներ հավաքագրելով Ձեր կողմից օգտագործվող տեխնիկական սարքերի մասին, ինչպես նաև
տվյալներ Ձեր կողմից ծառայությունների օգտագործման մասին ինտերնետային սերվերի լոգերի, քուքիների
և/կամ հետևման պիքսելների միջոցով:
Ընկերության կողմից պասիվ հավաքագրվող/մշակվող տվյալները ներառում են, բայց չեն սահմանափակվում՝
- IP հասցեներ,
- Բրաուզերի անվանում,
- Համակարգչի տեսակ,
- Օպերացիոն համակարգ,
- Ինտերնետ ծառայություն տրամադրողի անուն,
- Աշխարհագրական տեղակայում,
- Ուղարկող և ելքային վեբ էջեր և URL-ներ, հարթակի տեսակ,
- Սեղմումների քանակը, դոմենների անուններ, դիտված էջեր և դրանց բովանդակություն,
- Ծառայությունների օգտագործման վիճակագրական տվյալներ,
- Հատուկ էջերում անցկացրած ժամանակի քանակը, ծառայությունների օգտագործման ամսաթիվը և ժամը, օգտագործման հաճախականությունը,
- Այլ տեխնիկական տվյալներ։
-
Մենք կարող ենք նաև հավաքել տվյալներ Ձեր կողմից ծառայությունների օգտագործման մասին ինտերնետային
սերվերի լոգերի, քուքիների և/կամ հետևման պիքսելների միջոցով: Այդ տվյալները ներառում են բայց չեն սահմանափակվում՝
- Վեբ սերվերի լոգ՝ ֆայլ, որտեղ պահվում են կայքի ակտիվության տվյալները
-
Քուքի/տեղեկանիշ՝ Ընթացիկ և կայուն տեղեկանիշեր՝ փոքր տեքստային ֆայլեր, որոնք տեղադրվում են ձեր
համակարգչում կայք այցելելիս և օգնում են՝
- Ճանաչել ձեր համակարգիչը,
- Պահպանել ձեր նախապատվություններն ու կարգավորումները,
- Հասկանալ, թե որ վեբ էջերն եք այցելել,
- Բարելավել Ձեր օգտագործողի փորձը՝ առաջարկելով Ձեր նախընտրություններին համապատասխան բովանդակություն և գովազդներ,
- Կատարել որոնումներ և վերլուծություններ,
- Օգնել անվտանգության և վարչական գործառույթներում։
Օգտագործողը հաստատում է, որ տիրապետում է տեղեկանիշերի աշխատանքին և տեղյակ է դրանք անջատելու հնարավորությունից։
-
Հետևման պիքսելներ/tracking pixels/՝ փոքր էլեկտրոնային պիտակներ, որոնք ներկառուցված են կայքերում,
օնլայն գովազդներում և/կամ էլ. փոստերում, և որոնք նախատեսված են օգտագործման տվյալներ ապահովելու համար,
օրինակ՝ գովազդների տպավորությունների կամ սեղմումների, ծառայությունների և հարակից գովազդների ժողովրդականության
չափման և օգտագործողի քուքիների հասանելիության համար: Հետևման պիքսելները կարող են նաև օգտագործվել
էլեկտրոնային նամակներում, տեղեկագրերում և այլ էլեկտրոնային հաղորդակցություններում՝ որոշելու համար, արդյոք
հաղորդագրությունը բացվել է, և այլ վերլուծությունների, անհատականացման և գովազդային նպատակների համար:
Ընկերությունն իրավունք է վերապահում նաև օգտագործել տվյալների հավաքագրման այլ միջոցներ, ինչպիսիք են երրորդ
անձանց կողմից Ընկերությանը տրամադրած տեղեկատվությունը կամ Օգտագործողի կողմից Ընկերության սպասարկման
կենտրոն կատարած հեռախոսազանգի բովանդակությունը։
Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը, որ Ընկերությունն օգտագործի ինտերնետային սերվերի լոգեր, քուքիներ և/կամ հետևման պիքսելներ։
Գլուխ 3․ Տվյալների մշակման նպատակը
-
Ընկերությունը հավաքագրում և մշակում է Օգտագործողի անձնական տվյալները ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալ նպատակներով՝
-
Օգտագործողի նույնականացում՝ տրամադրված տվյալների միջոցով անվտանգության ապահովման համար
օգտագործողին անհրաժեշտ է նույնականացնել, ինչպես նաև ստուգել արդեն իսկ տրամադրված տվյալների հավաստիությունը․
-
Օգտագործողի փորձի բարելավում՝ տվյալների վերլուծության միջոցով Ընկերությունը հնարավորություն է ստանում առաջարկել
Օգտագործողին անհատականացված բովանդակություն և ծառայություններ:
-
Անվտանգության ապահովում՝ Օգտագործողի ինքնությունը ստուգվում է, իսկ մուտքի իրավունքը վերահսկվում,
Կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու նպատակով:
-
Ծառայությունների օպտիմալացում՝ օգտագործողի վարքագծի վերլուծության հիման վրա Ընկերությունը
կատարելագործում է կայքի և ծառայությունների ֆունկցիոնալությունը:
-
Մարքեթինգային արշավների արդյունավետություն և ծանուցում՝ Ընկերությունը գնահատում է գովազդների և
հաղորդակցությունների հասցեականությունը և բարելավում այն, ինչպես նաև Օգտագործողին ուղարկվում են որոշակի ծանուցումներ:
-
Վիճակագրական վերլուծություններ՝ Հավաքագրված տվյալներն օգնում են հասկանալ օգտատերերի նախընտրությունները և
օգտատերերի ընդհանուր միտումները:
-
Այլ անհրաժեշտ նպատակներ։
-
Օգտագործողը, մուտք գործելով Կայք և/կամ բացելով հաշիվ, և/կամ օգտվելով մեր ծառայություններից, սեփական կամքով և
նախաձեռնությամբ համաձայնվում է իր Անձնական Տվյալների մշակմանը՝ համաձայն սույն Քաղաքականության և ծանուցվում է այդ մասին։
-
Ընկերությունը մշակում է անձնական տվյալներ ՀՀ օրենսդրության համապատասխան կիրառելի նորմերի համաձայն։
-
Մուտք գործելով Կայք Դուք տալիս եք Ձեր անվերապահ համաձայնությունը Ընկերությանը՝
-
Մշակել Ձեր անձնական տվյալները՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական
ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված
է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ
պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու
կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ:
-
Օգտագործել Ձեր անձնական տվյալները՝ անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի
նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձևավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ
արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք
տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետևանքներ կամ
այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին.
-
Փոխանցել Ձեր անձնական տվյալները՝ նպատակների շրջանակում անձնական տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ
անձանց, ներառյալ երրորդ երկրներ փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողություն։
-
Ընկերությունը կիրառում է համապատասխան էլեկտրոնային, ֆիզիկական և այլ միջոցառումներ՝ հնարավորինս ապահովելու
Օգտագործողի անձնական տվյալների անվտանգությունը անօրինական արտահոսքից, փոփոխությունից կամ հրապարակումից:
-
Ընկերությունն Օգտագործողի անձնական տվյալների ապահովության համար օգտագործում է տվյալների բազայի ապահով սերվերներ։
-
Օգտագործողի հաշիվը պաշտպանվում է գաղտնաբառով, որին հասանելիություն ունի միայն Օգտագործողը։ Օգտագործողը
պարտավորվում է չփոխանցել իր հաշվի գաղտնաբառը երրորդ անձանց, ինչպես նաև Ընկերությանը։ Օգտագործողը կրում է
լիակատար պատասխանատվություն՝ իր հաշվի գաղտնաբառը երրորդ անձանց հայտնի դառնալու հետևանքների համար։
-
Ցանկացած պարագայում, Օգտագործողը հասկանում և ընդունում է, որ Ընկերությունը, Օգտագործողին Ծառայություններ
մատուցելու ընթացքում համագործակցում է երրորդ անձանց՝ իր գործընկերների հետ, և, հետևաբար Օգտագործողը
անվերապահ տալիս է իր համաձայնությունը, որ Ընկերությունը փոխանցի Օգտագործողի անձնական տվյալներն
իր գործընկերներին՝ Օգտագործողին ծառայությունները մատուցելու և դրանց որակը բարելավելու համար, ներառյալ,
բայց չսահմանափակվելով պահեստավորում, առաքում, մարքեթինգ, տվյալների վերլուծություն և այլ ծառայությունները
կազմակերպելու համար։ Մեր գործընկերները ստանում են հասանելիություն Օտագործողի անձնական տվյալներին այնքանով,
որքանով դա անհրաժեշտ է ծառայությունների մատուցումը ժամանակին և որակով կատարելու համար, և չեն կարող
օգտագործվել այլ նպատակներով կամ փոխանցվել այլ անձնաց։
Գլուխ 4․ Տվյալների մշակման ժամկետը
-
Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը, որ Ընկերությունը մշակի անձնական տվյալները առանց ժամկետային սահմանափակման։
Գլուխ 5․ Ընկերության պատասխանատվությունը
-
Ընկերությունը պատասխանատվություն է կրում իր մեղքով Օգտագործողի Անձնական Տվյալների բացահայտման կամ հրապարակման
համար, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
-
Օգտագործողի կողմից այդ տվյալները արդեն հասանելի էին դարձել հրապարակային աղբյուրներում՝ մինչև դրա կորուստը կամ բացահայտումը,
-
Տվյալներն Ընկերությունը ստացել է երրորդ կողմից,
-
Երրորդ կողմը ստացել է հասանելիություն Կայքի ֆայլերին՝ չարտոնված մուտքի, հաշիվները կոտրելու և այլ անօրինական միջոցով,
-
Բացահայտվել է Օգտագործողի համաձայնությամբ,
-
Բացահայտվել է Ընկերության գործընկերներին, այնքանով որքանով անհրաժեշտ է ապահովել կամ բարելավել Օգտագործողին
մատուցվող ծառայությունների որակը,
-
Եթե Անձնական տվյալները բացահայտվել են անկախ Ընկերության մեղքից և/կամ առանց Ընկերության դիտավորության։
Գլուխ 6. Օգտագործողի իրավունքները
-
Օգտագործողն ունի ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով
սահմանված իրավունքներ։
-
Օգտագործողը կարող է ցանկացած պահի հետ կանչել իր անձնական տվյալները մշակելու վերաբերյալ տրված
համաձայնությունը։ Նման դեպքում Օգտագործողը պարտավորվում է անհապաղ դադարեցնել Կայքից և Ընկերության
կողմից մատուցվող ծառայություններից օգտվելը՝ մարելով Ընկերության հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները։
Ընկերությունն իրավունք է վերապահում դադարեցնել Օգտագործողին ծառայությունների մատուցումը՝ անձնական
տվյալները մշակելու համաձայնությունը հետ կանչելու պարագայում։
-
Օգատգործողն իրավունք ունի դիմել Ընկերությանը՝ իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկատվություն
ստանալու համր, ինչպես նաև կարող է դիմում/բողոք ներկայացնել Ընկերությանը՝ անձնական տվյալների թարմացման,
փոփոխության, մշակման եղանակների վերաբերյալ և այլ հարցերով։
Գլուխ 7․ Կիրառելի օրենսդրություն և վեճերի կարգավորում
-
Կայքի այցելությունն ու օգտագործումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:
-
Վեճեր առաջանալու դեպքում Օգտագործողն ու Ընկերությունը պարտավորվում են ներդնել բոլոր ողջամիտ ջանքերը վեճը
բանակցությունների միջոցով լուծելու համար։ Օգտագործողը պարտավորվում է որևէ խնդիր առաջանալու մասին գրավոր
հայտնել Ընկերությանը։ Բանակցությունները կարող են սկսվել՝ Օգտագործողի կողմից Ընկերությանը ՀՀ օրենսդրության
իմաստով գրավոր դիմում/բողոք ներկայացնելով։
Բանակցությունների համար սահմանվում է 30 (երեսուն) օրացուցային օր ժամկետ։ Բանակցությունների միջոցով վեճը
չլուծվելու դեպքում վեճի լուծումը հանձնվում է ՀՀ իրավասու դատարաններին ՀՀ օրենսդրության համաձայն։
Գլուխ 8․ Սույն քաղաքականության փոփոխությունը
-
Ընկերությունն իրավունք ունի փոփոխել Քաղաքականությունը: Փոփոխությունների դեպքում, Ընկերությունը կտեղեկացնի Օգտագործողին՝
Պայմաններում նշված ծանուցման որևէ եղանակով։
Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Կայքի ծառայություններից օգտվելը կհամարվի Օգտագործողի համաձայնությունը այդ
փոփոխությունների հետ: